Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը գրություն է ուղարկել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dat-sefilyan

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր ամբաստանյալներից միայն մեկն էր մասնակցում՝ Հովհաննես Պետրոսյանը. հենց նա էր Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել։ Այսօրվա դատական նիստին Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտարարեց, որ որևէ կարծիք հայտնելու իրավասություն չունի, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն իրեն հորդորել է առանց իրեն որևէ նիստի չմասնակցել և կարծիք չհայտնել։ Նա միջնորդեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ վերացնել դատական սանկցիան և Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին բերել նիստերի դահլիճ։ Դատավորը, սակայն, նշեց, որ այս պահին պաշտպաններ են ներգրավում, և այդ հարցին կանդրադառնա ավելի ուշ։ Փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հանձնարարությունն ավելի կարևոր է և լքեց նիստերի դահլիճը։ Նրան միացավ նաև գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը՝ հայտարարելով, որևէ գործողության առանց իր պաշտպանյալի չի կարող մասնակցել։ Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի 1 ժամից։ Ի դեպ, այսօր Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանն ընթերցեց Ժիրայր Սեֆիլյանի գրությունը, որը նրան էր հասել այսօր։ Սեֆիլյանը կոչ է արել հանրությանը՝ մասնակցել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող՝ Սասնա ծռերի դատերին ու սատար կանգնել նրանց։