Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1mxitaryan-1

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթեց իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին:   Հանդիպումը տեղի ունեցավ ամերիկյան Հյուսթոն քաղաքում: «Կարմիր սատանաները» երկու գոլերն էլ հեղինակեցին առաջին խաղակեսում: Աչքի ընկան թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն եւ Մարկուս Ռեշֆորդը:   Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում եւ աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ(երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր): Երկրորդ կեսի 63-րդ րոպեին նա փոխարինվեց:   Սույն խաղարկության հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 24-ին: Այդ օրը անգլիական ակումբը Սան Ֆրանցիսկոյում ուժերը կչափի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալի» հետ: a1+mxitaryan 1