Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերին կհանձնես՝ բանալիներով, սկամեյկեքով. վարչապետը Գյումրի է գնացել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
1500563606_varchapet

Աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն այցելել է «Լենտեքս» կարի արտադրամաս, Գյումրու պետական բժշկական քոլեջ ու մի շարք այլ կառույցներ, եղել «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում, ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Կումայրի Վերածնունդ» ներդումային հիմնադրամ է ստեղծվել, որի նպատակն է վերականգնել Ռուսթավելի և Շիրազ փողոցների պատմական տեսքը: Սա վարչապետ Կարապետյանի ծրագիրն է, որով Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելու սկիզբը կդրվի: Գործադիրի ղեկավարը նշել է` հաջորդ այցը Գյումրի օգոստոսին է լինելու:   Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում