Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում ավելացել է ջրի սպառումը. Վեոլիա Ջուրը պարզաբանում է

Տնտեսություն
4a2549d0952512b1de3ed674c3495659

Էջմիածին քաղաքում անբավարար ջրամատակարարմամբ պայմանավորված բնակիչների դժգոհության հետ, Վեոլիա Ջուրը կից ներկայացնում է իր պարզաբանումը.   Ջրամատակարարման բնականոն ընթացքը կվերականգնվի արդեն առավոտյան Իսկ տարիներով կուտակված տեխնիկական խնդիրները կլուծվեն փուլ առ փուլ: «Վեոլիա Ջուրը» ակնկալում է նաեւ բնակիչների օգնությունը Ի պատասխան այսօր, հուլիսի 20-ին, որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էջմիածին քաղաքում անբավարար ջրամատակարարմամբ պայմանավորված բնակիչների դժգոհության վերաբերյալ, «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Իրոք, ամառային այս շօգ օրերին Էջմիածին քաղաքում նկատվում է ջրի անբավարարություն, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Մասնավորապես, աննախադեպ շոգերի պատճառով ներկայումս կտրուկ ավելացել է ջրի սպառումը քաղաքում, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացրել ջրատար համակարգում: Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության բոլոր ջանքերը՝ թուլացնել այդ լարվածությունը, շտկել իրավիճակը բախվում են այն ծանր  ժառանգությանը՝ թե՛ ջրամատակարարման և թե՛ ջրահեռացման համակարգերի առումով, որը նա ստացել է դրանց նախորդ կառավարիչ ընկերությունից: Երկար տարիներ ոչ պատշաճ ուշադրության արժանանալով, ջրամատակարարման ցանցը ներկայումս ոչ միայն ֆիզիկապես խիստ մաշված է, այլեւ տեխնիկական առումով պարզապես վատ կառավարելի է, ինչը թույլ չի տալիս պահանջվող որակի ծառայություններ մատուցել բաժանորդներին: Այստեղից էլ, չնայած «Վեոլիա Ջրի» գործադրած ջանքերին, վերջիններիս արդարացի դժգոհությունը: Կա նաեւ մեկ այլ, որ պակաս կարեւոր պատճառ: Էջմիածին քաղաքը սնուցող 134կմ ընդհանուր երկարությամբ 4 ջրատարերը անցնում են հարակից գյուղերով, որտեղ ջրագծերի վրա առկա են բազմաթիվ ապօրինի միացումներ, ամենուր դիտվում է ջրի անխնա ու չվերահսկվող օգտագործում, այդ թվում ոռոգման նպատակով: Ստեղծված իրավիճակում, խմելու ջրի զգալի մասը պարզապես չի հասնում սպառողին: Ակնհայտ է, որ խնդրի լուծումն այստեղ մատակարարվող ջրի ծավալների հետագա ու շարունակական ավելացումը չէ: Հարկ է վերացնել, նաեւ կոշտ միջոցներով, ջրի ճանապարհին առկա խոչնդոտները, տեղ հասցնել կենարար հեղուկը: Այս, ինչպես բաժանորդների, այդպես էլ՝ Ընկերության համար, օրակարգային խնդրի կարգավորման նպատակով, տեւական ժամանակ է, ինչ ընկերությունը փուլ առ փուլ իրականացնում է տեխնիկական բնույթի լայնածավալ մի ծրագիր: Արդեն ավարտվել է առաջին փուլը, որի ընթացքում շահագործումից հանվել են վթարված և օգտագործման ցածր արդյունավետություն ունեցող 7կմ ընդհանուր երկարությամբ մի շարք ջրատարեր՝ արդյունքում խնայելով վայրկյանում մոտ 50 լիտր ջրաքանակ: Այժմ ընթանում է ջրամատակարարման համակարգի կարգավորման աշխատանքների երկրորդ փուլը, որտեղ  նախատեսվում է շահագործումից հանել վայրկյանում մոտ 60 լիտր ջրի կորստի պատճառ հանդիսացող եւս մոտ 5կմ երկարությամբ ջրատարեր: Ցավոք, այս աշխատանքների ընթացքում՝ օրերս, պլանային ջրանջատումից անմիջապես հետո, բաշխիչ ցանցում տեղի ունեցավ խոշոր վթարը, որը բերեց ջրանջատման տևողության երկարացմանը ու այսօրվա բնակչության դժգոհության պատճառ դարձավ: Այժմ ընկերության մասնագետների 4 խումբ զբաղված է վթարի շուտափույթ վերացմամբ, ամեն ինչ արվում է մինչեւ կեսգիշեր իրավիճակը շտկելու համար, իսկ  ջրամատակարարման բնականոն ընթացքի վերականգնումը նախատեսվում է վաղն առավոտյան:    Ջրատար համակարգի կարգավորման աշխատանքների ավարտից հետո, Ընկերության տեխնիկական խմբերը կտեղափոխվեն արդեն Էջմիածին, ջրամատակարարման ներքաղաքային ցանցում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման նպատակով: «Վեոլիա Ջուրը» անպայման կանցնի ճանապարհի իր մասը, սակայն աշխատանքի արդյունավետությունն ու վերջնական արդյունքը կախված է նաեւ նույն բնակիչներից, նրանց քաղաքացիական ակտիվ դիրքորոշումից, հարեւանությամբ թույլ տրվող ապօրինությունների նկատմամբ անհանդուրժողականությունից, ջրամատակարարի հետ սերտ համագործակցությունից, գործող ջրամատակարարման կանոնների պահպանումից՝ իրենց իսկ կենցաղային կարիքները շուտափույթ բավարարելու նպատակով: Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն