Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքով

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: 2017 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը, ով հանդիսանում է «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալ, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներն ստացել է Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում մի քանի անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե