Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսական գիտելիքներ՝ պատերազմում մարդասիրական նորմերը չխախտելու համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
Seminar_parapmunq_20.07.17.5970a6d295bf5

ՊԲ-ում մեծ կարևորություն են տալիս ոչ միայն մարտավարական առարկաներին, այլև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում: Հենց այդ նպատակով էլ պաշտպանության բանակի մի խումբ սպաներ հուլիսի 18-ից 19-ը ներգրավված էին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի կողմից անցկացվող սեմինար-պարապմունքներին, որոնք ուղղված էին մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը: Սեմինարների ընթացքում անձնակազմը ստացել է տեսական գիտելիքներ, ներգրավվել տարբեր գործնական պարապմունքներում, որոնք հիմնականում վերաբերում էին պատերազմական իրադրությունում մարդասիրական նորմերի խախտումները բացառելուն: