Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում 8 պետական կառույց փակման եզրին է. Ասպարեզ

Տնտեսություն
gyumri-1

Հավաստի տեղեկություններով` հանրապետության երկրորդ քաղաքում առաջիկա 5 ամսվա ընթացքում փակվելու կամ վերակազմակերպվելու է 5 դպրոց, 1 գրադարան, 1 մասնագիտական կենտրոն, 1 ծննդատուն: Այս կառույցների փակման մասին խոսակցությունները կային դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից, սակայն մի քանի ամսով այն հետաձգվեց: 2016 թվականի դեկտեմբերին փակ դռների ետեւում որոշվեց, որ պետական այս հիմնարկների փակման հարցը քննարկվելու է ԱԺ ընտրություններից հետո: Ապրիլ-մայիս ամիսներից մինչ այժմ 8 պետական կառույցի ղեկավարությունն ու աշխատակիցները սպասում են հիմնարկների լուծարման մասին կառավարության որոշումների հրապարակմանը, միաժամանակ փորձում աշխատանք գտնել մասնավոր օբյեկտներում եւ արտերկրում: 8 կառույցից 4-ի աշխատակազմը վստահեցնում է, որ վերադաս նախարարությունները հիմնարկների փակման, լուծարման կամ վերակազմակերպման մասին առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարություն: 2 պետական կառույցները թերբեռնված են, յուրաքանչյուրում աշխատողների թիվը կազմում է 10-13: Փակման եզրին հայտնված պետական կառույցների աշխատողները որոշակիորեն հույս են կապում վարչապետի այսօրվա այցի հետ, ակնկալելով, որ ՀՀ-ում աղքատության եւ գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզում պետական հիմնարկ չի փակվելու: Ավելին՝ այստեղ