Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրիկ Երեւանի» գործով բողոքը մերժվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
dat-1

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Էլեկտրիկ Երեւանի» գործով Միքայել Կիրակոսյանի բողոքը: Նա վիճարկում է վարույթ իրականացնող մարմնի եւ առաջին ատյանի դատարանների որոշումները`վստահեցնելով, որ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան, Միքայել Կիրակոսյանի շահերի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը դատարանի որոշումը կվիճարկի, ինչպես նաեւ՝ հետագայում կդիմի Եվրոպական դատարան: Միքայել Կիրակոսյանն այսօրվա նիստին ներկա չէր: Պաշտպանի խոսքով`պատճառը դատական համակարգի նկատմամբ անվստահությունն է: Իսկ դատախազ Վաղարշակ Մկրտչյանը իր մեղադրական եզրակացության մեջ հայտարարեց, որ ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ չի կիրառվել, ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել. «Ըստ այդմ, բողոքն անհիմն է, ենթակա է մերժման»: Միքայել Կիրակոսյանը 2015թ. հուլիսի 6-ին՝ «Էլեկտրիկ-Երեւանի» դեպքերի ժամանակ, ոստիկանների կողմից բռնությամբ բերման է ենթարկվել եւ վնասվածքներ ստացել: Նա բողոք է ներկայացրել, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որը 2016թ. կարճվել էր: Դատախազը նաեւ հայտարարեց, որ Միքայել Կիրակոսյանն իր ցուցմունքներում հերքել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել: Ըստ դատախազի, նա ասել է, որ իր վնասվածքները կարող էին անզգուշության արդյունք լինել: Միքայել Կիրակոսյանի պաշտպան Տաթեւիկ Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր պաշտպանյալը հրաժարվել է լքել այդ վայրը, քանի որ առաջարկն իրեն արվել է անհիմն բերման ենթարկելուց եւ տեւական ժամանակ պահելուց հետո, երբ բոլորին է ասվել, որ ազատ են: