Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Լոքյանը՝ կոալիցիայի, ՀՅԴ ժողովի մասին

Քաղաքականություն
hyd

«Գաղտնի քննարկում չի եղել,  քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ, և այդ ուղղությամբ որևէ բառ չի հնչել»,- այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց  դաշնակցական, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ գերագույն մարմինը քննարկում է անցկացրել, որի առանցքում եղել է այն, որ Դաշնակցության արտասահմանի կառույցները դժգոհ են Կառավարության վերաբերյալ կուսակցության մոտեցումից և ընդհանրապես կոալիցիա կազմելուց: Նախարարը վստահեցրեց, որ տարածված լուրերը սուտ են եւ ներկայացրեց, թե իրականում ինչ է քննարկվել այդ նիստում. «Քննարկվել է, թե ինչ ընթացք ունի կոալիցիան, ինչպես է Կառավարությունն այսօր աշխատում, ինչ առաջնահերթություններ ունի, և ուր ենք մենք գնում երկրում բարեփոխումների, ներդրումների աջակցության, աշխուժացման համար: Իսկ այն, ինչի մասին դուք խոսում եք, բացարձակ սուտ է»,- նշեց դաշնակցական նախարարը: