Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գծատեր հասկացությունը նոր նախագծով կվերացվի (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-martirosyan

Հայաստանում  միասնական երթուղային ցանց կստեղծվի: Այս նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան: Ելնելով ուղևորահոսքի ծավալներից` կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակները: Կառավարության նիստից հետո Վահան Մարտիրոսյանն ասաց, որ գծատեր հասկացությունը այս նախագծի կիրառման արդյունքում վերացվելու է. «Մի երթուղին չի պատկանելու մեկ անձի կամ կազմակերպության, ընդհանուր մեկ կամ երկու օպերատոր է լինելու ամբողջ մարզում»: Հնարավո՞ր է արդյոք միասնական տրանսպորտային ցանց, եթե ՀՀ շատ ճանապարհներ անմխիթար վիճակում են. «Շատ մեծ է խնդիրը, չենք կարող ասել, որ այսինչ օրը կլուծվի և  այդ օրը կլուծվի, դրանք զուգահեռաբար պետք է լուծենք»: Իսկ թե որքան գումար է անհրաժեշտ այս ծրագրի իրականացման համար, նախարարը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ ուսումնասիրությունները դեռ չեն կատարվել։ Մանրամասները՝ տեսանյութում