Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դահլիճից հեռացված Սասնա ծռերը կվերադառնան

Քաղաքականություն
MHM0115486

Մեր արածն ապստամբություն էր, և այն շարունակում ենք նաև դատարանում. այսօր հայտարարեց Սասնա ծռերի անդամ Արամ Մանուկյանը։ Նա անդրադարձավ դատավորի այն դիտարկմանը, թե արդյո՞ք եթե բոլոր ամբաստանյալները բերվեն նիստերի դահլիճ, ապա կհարգեն դատական կարգը և ոտքի կկանգնեն։ Դատավորը պաշտպաններից փորձում էր ճշտել նաև՝ արդյո՞ք նրանք իրենց պաշտպանյալների հետ խոսել են այդ թեմայով։ «Մենք դասախոսական աշխատանքներ չենք տանում նրանց հետ»,- ասաց պաշտպաններից Գրիշա Բալասանյանը։  Հիշեցնենք, որ 16 ամբաստանյալներ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ոտքի չկանգնելու համար հեռացվել են նիստերի դահլիճից 6 ժամով։ Պաշտպանները միջնորդություն ներկայացրին նրանց անհապաղ վերադարձնել նիստերի դահլիճ։ Թեեւ դատախազը դեմ էր միջնորդությանը, դատավորը բավարարեց միջնորդությունը, և որոշեց նրանց վերադարձնել դահլիճ։ Այս պահին դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է։