Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ ուզեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaxaqaget

«Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը  լուրջ հետևություններ է  արել եւ շտկել առկա թերությունները, իհարկե լավ կլիներ, որ դա արվեր ապրիլյան պատերազմից առաջ»,- քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Անդրանիկ Միհրանյանն արձանագրում է՝ արցախաադրբեջանական սահմանին ինժեներատեխնիկական լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դերին՝  Անդրանիկ Միհրանյանը  նշում է, որ հավանաբար համանախագահները  չեն կարողանում սանձել Ադրբեջանին, քանի որ չունեն համապատասխան ռեսուրսներ կամ այդ պետության վրա անհրաժեշտ ազդեցություն։ «Ադրբեջանն իր հերթին ունի Թուրքիայի, Պակիստանի և մի շարք մահմեդական երկրների աջակցությունը՝ արհամարհելու քաղաքակիրթ միջազգային հանրությանը»: Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝  Անդրանիկ Միհրանյանն ընդգծեց, որ դա ոք ոչ ոքի շահերից չի բխում:  «Բազմաթիվ խնդիր կան՝ Սիրիայի ճգնաժամը, Իսլամական պետությունը, քրդերը, գերտերություններից և ոչ մեկը շահագրգռված չէ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմական գործողություններով»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որպես ՌԴ-ում ապրող գործիչ, ի՞նչ է կարծում, Ռուսաստանին ձեռնտո՞ւ է լուծել արցախյան խնդիրը: Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Իհարկե, ՌԴ-ն տարածաշրջանում շահեր ունի, այս կոնֆլիկտն էլ իր շահերին է ծառայեցնում»: Անդրանիկ Միհրանյանը հիշեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Բորիս Ելցինի հետ. «Ասաց՝ մենք ձեզանից սպասում ենք ինչ-որ մրցանակ՝ նրա համար, որ Ղարաբաղում մեր հաղթանակի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեցինք ԱՊՀ-ի կազմ, որովհետեւ Ադրբեջանը դուրս կգար ԱՊՀ-ից»: