Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը վարչապետից հողատարածք է խնդրել՝ արևային կայան և զբոսայգի հիմնելու համար

Քաղաքականություն
bc41187ec80660e597e56b492f161fda

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Սուրբ Գայանե վանքին հարա­կից 1.4 հա հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու խնդրանքով, որտեղ նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի: Հաշվի առնելով, որ քննարկվող հողամասը հանդիսանում է պետական սեփականություն և ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 4.9134 հա հողամասի սահմաններում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 12.06.2017թ. թիվ 02/24.8/13609-17 հանձնարարականը, մշակել է ՀՀ կառավարության նշված որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում գտնվող 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: