Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում կազմակերպվում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ

Հասարակություն
bus

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ից մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով: Գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ: Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի  Տնջրի ծառ զբոսաշրջավայր և Տողի մելիքական ապարանք: Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ ժամը 9:15-ին, բացի երկուշաբթի օրվանից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր, ժամը 9:00-ից մինչեւ 18:00, բացառությամբ ընդմիջման ժամերի: Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար  մինչև 250 ՀՀ դրամ: Նշենք, որ նախաձեռնությունը նպատակ ունի Արցախում զարգացնելու ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծելու նպաստավոր պայմաններ Արցախում զբոսաշրջիկների ճամփուրդության համար: Տեղեկատու հեռախոսայահամար՝ 097-39-91-75: ԱՀ էկոնոմիկայի նախարարություն