Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար թունելի մոտ. 1 զոհ, 2 ծանր վիրավոր

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Հուլիսի 19-ին, ժամը 21:09-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի 99 RF 899 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ջ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Վարորդ Ա. Ջ.-ը տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1985 թ. ծնված Տ. Պ.-ը և 1990 թ. ծնված Ա. Հ.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից, հանձնել Վանաձորի շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: ԱԻՆ