Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ծրագիրը չի կատարվել. 900 աշակերտ ծվարել է դպրոցի մի մասում

Հասարակություն
ELQ-1

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում»  ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ.  դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ  ծրագրով  նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Կառավարության ծրագիրը չի    կատարվել։ 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարաններ 2-րդ հերթ են հաճախում։ Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը պահանջում է դպրոցներում վերացնել 2-րդ հերթը: ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևալ հարցադրումով՝ ինչու է   հիմնանորոգումը կասեցվել, ինչու  «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի շինարարները չեն շարունակում այն:  Նա նաև  խնդրել է պարզաբանել, թե ի՞նչ  քայլեր  են  նախաձեռնելու դպրոցի հիմնանորոգման  աշխատանքները մեկ օր առաջ ավարտելու և դպրոցի գործունեությունը  բնականոն  հունի մեջ դնելու համար։