Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու վարորդը՝ Գերմանիայի դեսպանի հատուկ հյուր

Հասարակություն
taxi-1

Այսօր ՀՀ -ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հատուկ հյուրն էր տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, որն իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։ Դեսպան Քիսլերն անչափ ուրախացել է այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին։