Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր բանջարը ճապոնական հանճարին չի խանգարի».Հովիկ Հովեյան (տեսանյութ)

Մշակույթ
Untitled2-1

«Արծաթը լույս է մեր տոտեմական համակարգում, պերճության, պերճախոսության խորհրդանիշ է, նաև չարը խափանելու միջոց է համարվել», - ասում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը։ - Թող գան այցելուներն ու ծանոթանան, պատկերացում կազմեն, թե ինչպես են ապրել հայերը, ինչ են կրել և ինչպիսի սպասքներից են օգտվել։ Թող տեսնեն ու հիանան, իսկ ով գիտեր՝ թող վերհիշի»։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է  ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի»  պահոցներից  51 նմուշի ցուցադրություն։ Հայկական ավանդական արծաթյա գոտիներ՝ Կարին-Էրզրում և Սյունիք-Արցախ շրջաններից, կենցաղային արծաթյա իրեր, թեյնիկներ, բաժակալներ, սկուտեղներ, շաքարամաններ՝ պատրաստված հայ վարպետների կողմից, նաև գործարանային արտադրության։ Սա Պետական գանձարանի պատմամշակութային արժեքների երրորդ ցուցադրությունն է։ Նոյեմբերին ցուցահանդես են կազմակերպելու Մոսկվայում։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբեր, չնայած սեպտեմբերի սկզբին կենտրոնում նախատեսված է ճապոնական կերամիկայի ցուցադրություն։ Կենտրոնի տնօրեն  Հովիկ Հովեյանի խոսքով՝ «մեր բանջարը ճապոնական հանճարին չի խանգարի»։