Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում իշխանությունը փոխվում է դրսից. մարտին կիմանանք՝ ով է բդեշխը (տեսանյութ)

Քաղաքականություն
azat-karen

«Ավելորդություն էր Արցախին վերաբերող հարցը, ԵՏՄ-ի, ՀՀ-ում իշխանության ձեւավորելու հարցը այլեւս Հայաստանի ներքին խնդիրները չեն, դրանք հանձնված են մետրոպոլիային, ՌԴ-ին, եւ չկա մեկը, որ կոմպետենտ է դրան ինքնուրույն լուծումը տալ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին. «Նրա ուղերձն այն էր, որ բոլոր խոսակցությունների պատասխանը Հայաստանում կլինի մարտին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե ով կլինի 2018թ. ՀՀ վարչապետը, Ազատ Արշակյանը նկատեց. «Ինչ կարեւոր է, թե ով է հովիվը ոչխարների համար: Մարդը հարյուր անգամ ասել է ծրագիր չունի, չեմ ուզում դառնալ վարչապետ: Ասում է՝ չեմ ուզում, բայց ում էլ նշանակեն՝ նա էլ կլինի: ՀՀ քաղաքական իշխանությունը նշանակովի է եւ ասում է, որ ես ոչինչ չեմ կարող փոխել, կասեն՝ կանեմ, ето царское дело, դա գավառականության հարց չէ: Ես իմ կյանքում մի քանի նման իշխանափոխություն տեսել եմ: ՀՀ-ում իշխանափոխությունը փոխվում է դրսից, ասում է՝ կտեսնենք էլի: Հիմա, մարտ ամսին ՌԴ նախագահ կընտրվի, եթե ավելի շուտ ֆորսմաժորներ չլինեն, ինչ էլ չէ՝ հեղափոխության 100-ամյակն է, կիմանաք՝ ով է բդեշխը»: https://youtu.be/hCfIlSSSpPg Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի կիսում նրա տեսակետը. «Ինձ համար նախագահի ելույթը բացառիկ ազնիվ էր, բացառությամբ ներքաղաքական՝ վարչապետի հարցի հետ կապված, չնայած՝ այդտեղ էլ կա ազնվություն, որովհետև ենթադրվում է, որ որոշում չկա: Ինչ վերաբերում է ԵՏՄ, զենք մատակարարմանը, Արցախի հարցին, կարծում եմ՝ ավելի քան բաց խոսվեց այդ մասին: Լավ է, վատ է, բայց պատասխաններ տրվեցին հարցին՝ աշխարհը ուզենք, թե չուզենք ցինիկ պրագմատիկ է դարձել»: Կարեն Քոչարյանի խոսքով՝ մեր երաշխիքը մենք ենք. չկան հավերժ բարեկամներ և թշնամիներ, բայց այս պահին ռուսները երաշխիք են, որը կարող է փոխվել 50 տարի հետո, եւ կլինի ամերիկյան երաշխիք»: