Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիրդուսի առեւտրականները սպասում են. գործին միջամտել է ՄԻՊ-ը. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
firdus1

Շուկայի տարածքում ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետարան: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները  փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան: Հարակից տների բնակիչները փորձում են խոչընդոտել: Բնակիչները բանակցում են քաղաքապետարանի աշխատակիցների հետ՝ ապամոնտաժումը կասեցնելու համար։