Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե նյութերը արտադրվեն Հայաստանում, ծախսերը 2 անգամ քիչ կլինեն» (տեսանյութ)

Տնտեսություն
nkar......

Ալաշկերտցի խաղողագործ  Էդիկ Հարությունյանը արդեն մի քանի ամիս է  անցել է կաթիլային ոռոգման համակարգին: Նոր համակարգի առաջին  օգուտներն արդեն իր համար ակներեւ են։ «Կաթիլայինով խոնավանում է հողը, երկու օր առաջ եմ ջուր արել, բայց հողը դեռ խոնավ ա, բույսը սթրես չի ապրում, կարգին ջրվում ա, ոռոգման ջրով 30 տոկոսն էր հասնում տեղ, 70 տոկոսը ջրի ցնդում էր»,- ասում է Էդիկ Հարությունյանը: Ֆերմերն այս տարի  միացել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության  կազմակերպության  ծրագրին:  Ոռոգման համակարգի այս մեթոդին ՄԱԿ-ի աջակցությամբ միացել է  եւս 8 ֆերմերային տնտեսություն: Նպատակը՝ ստացված  արդյունքը եւ դրական կողմերը մյուս գյուղատնտեսներին ցուցադրելու համար է: Ցուցադրության համար, 12 տնտեսությունում  տեղադրվել է նաև կարկտապաշտպան ցանց:  1 հա հողատարածք կարկտապաշտպան ցանցով ու կաթիլային ոռոգման համակարգով ապահովելու համար  անհրաժեշտ է  18-20 հազար դոլար։ Ծրագրի շահառուների ծախսերի կեսը հոգացել է Եվրամիությունը: Մյուս գյուղացիների համար այն ավելի  հասանելի դարձնելու համար, ծրագրի կազմակերպիչների կարծիքով  լավագույն միջոցը կլինի այն, որ համակարգը ապահովող նյութերը արտադրվեն Հայստանում, այլ ոչ թե ներկրվեն: Այդպես ծախսերը մոտ երկու անգամ մատչելի կլինեն: