Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնը ստիպված հրաժարվել է մենամարտից (տեսանյութ)

Սպորտ
sport-kananc-marter

Առանց կանոնների մարտերի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված Ամանդա Նունյես – Վալենտինա Շեւչենկո մրցամարտը չի կայացել: Ինչպես նշում են բրազիլական լրատվամիջոցները, գործող չեմպիոնը մարտից մի քանի ժամ առաջ առողջական խնդիրներ է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: ԱԿՄ-ի ղեկավար Դանա Ուայթն այդ կապակցությամբ հայտնել է, որ մրցամարտը հետաձգվել է եւ այն անպայման կայանալու է սեպտեմբերին:  Ամանդա Նունյեսը հայտնի է նրանով, որ ԱԿՄ-207-ի մրցումներում ընդամենը 48 վայրկյանում պարտության է մատնել աշխարհի բազմակի չեմպիոն, հանրահայտ մարզուհի Ռոնդի Ռոուզիին: Վալենտինա Շեւչենկոն, որը ներկայացնում է Ղրղըզստանը, միայն մեկ պարտություն է կրել իր կարիերայում, որից հետո հաղթել է իր բոլոր մրցակիցներին: