Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ սահմանին ներկայացուցիչներ կնշանակվեն

Քաղաքականություն
sahman3

Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 19-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրա­պետության կառա­վարությունն առաջիկա նիստում որոշում կկայացնի նշանակումների մասին.

  1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակել Հայաս­տա­նի Հանրապետության կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի1-ին սահմանապահ ջոկատի պետ,գնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանին(գտնվելու վայրը՝ գյուղ Պուշկինո):
  2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակել Հայաս­տա­նի Հանրապետության կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանին (գտնվելու վայրը՝ գյուղ Աշոցք):