Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց Յուրա Մովսիսյանի թիմին (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին աչքի ընկավ ստուգողական խաղում:   Ամերիկյան Սոլթ Լեյքում կայացած հերթական ստուգատեսում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց տեղի «Ռեալի» հետ եւ 2:1 հաշվով առավելության հասավ:   Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ֆուտբոլիստ Լուիս Սիլվան: Հանդիպման 29-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ առաջին խաղակեսի վերջում մանչեսթրցիների նորեկ Ռոմելու Լուկակուն խփեց երկրորդ հաղթական գոլը: Հենրիխ Մխիթարյանը ընդմիջմանը փոխարինեց:   Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հանդես է գալիս «Ռեալ Սոլտ Լեյքում», ընդհանրապես չէր հայտավորվել հանդիպմանը: 8 https://youtu.be/gSDH7KJeZPs