Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստրասբուրգում այրել են ՀՀ պաշտոնյաների նկարներ. Առավոտ

Քաղաքականություն
nkar-3...

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անդամներն այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ցույց են կազմակերպել` ի պաշտպանություն մեկ տարի առաջ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների: Ակցիային մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի տարբեր հայկական կազմակերպությունների անդամներ: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար եւ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ: Ակցիայի կազմակերպիչներից Շանթ Ոսկերչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց , որ ակցիայի մասնակիցներից կազմված պատվիրակության անդամները հանդիպել են Վալերի Եգոշկինի հետ: Ըստ Ոսկերչյանի` նա ԵԽ-ում պաշտոնյա է: ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպման 45 րոպեների ընթացքում, ըստ մեր զրուցակցի, իրենք ներկայացրել են Հայաստանում տիրող իրավիճակն` իրենց տեսանկյունից եւ «Սասնա ծռերի» դատավարության հետ կապված մանրամասներ: Պաշտոնյան խոստացել է`ամենը փոխանցել ԵԽ քարտուղարին`ակցիայի մասնակիցների տրամադրած նամակի տեսքով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով