Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր». մեկ տարի առաջ (տեսանյութ)

Քաղաքականություն
nor

2016-ի հուլիսի 17-ի ամառային տաք առավոտյան մայրաքաղաքը արթնացավ սառը ցնցուղով՝ «Սասնա ծռեր» անվանումով խմբավորման 31 անդամ գրավել է Էրեբունու Պարեկապահակային ծառայության գունդը.  «Հարգելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, հայ ազգ, սկսվել ա, ձեր համար ենք անում, ձեր համար գնացել ենք էս քայլին»: Տղաները հայտարարում էին, որ զինված ապստամբություն են սկսել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար: Պահանջներից մյուսը Ժիրայր Սեֆիլյանին բանտից ազատելն էր: Գունդը գրավելու ընթացքում տղաները սպանում են երկու ոստիկանի, պատանդ վերցնում Հայաստանի ոստիկանապետի տեղակալին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին. «Իրանք էլ են շատ վատ զգում: Եթե չարձակեն, կգնդակահարենք էն գեներալին ու գնդապետին»: Պատանդների ցուցակը համալրում են վիրավոր ոստիկաններին օգնության շտապած բուժաշխատողները: Ազգային անվտանգության ծառայությունը «Սասնա ծռերի» արածն անմիջապես որակում է ահաբեկչություն.  «Բնական է, որ ԱԱԾ-ի համար մենք հանցագործներ ենք: Առհասարակ բռնապետության համար իր բռնապետությունը  տապալելու ցանկություն ունեցող եւ այդ ցանկությունը իրագործելու քայլեր կատարող ցանկացած անձ ահաբեկիչ է, հանցագործ»: Մանրամասն՝ տեսանյութում