Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան Տեր-Եսայանի անվան հետ կարելի է կապել համարձակություն բառը» (տեսանյութ)

Հասարակություն
tigran-ter-esayan

Փաստաբանների դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց փաստաբան Տիգրան Տեր- Եսայանի անունով: Մեկ տարի առաջ կյանքից անժամանակ հեռացած   փաստաբանի ավանդը   անհնար է թերագնահատել։ «Տիգան Տեր-Եսայանի անվան հետ կարելի է կապել համարձակություն բառը, նա համարձակ մարդ էր, շատ ակտիվ  փաստաբանական գործութնեություն էր վարում»,- ասում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբայանը: 2000- ականների սկզբներին Տիգրան Տեր- Եսայանը   ստեղծեց Փաստաբանների միջազգային միությունը, որը դարձավ բազմաթիվ ճանաչված ու հաջողակ փաստաբանների առաջին  քայլերի դպրոցը: Փաստաբան Տիգրան Տեր- Եսայանի ամենահայտնի գործը 2002թ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության շահերի պաշտպանությունն էր, ընդհուպ մինչեւ Եվրադատարան։ Իսկ վերջին շրջանում նա պաշտպանում էր  Նորք Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալ, ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի շահերը, որը ցավոք մնաց կիսատ՝ փաստաբանի անժամանակ մահվան պատճառով:  Մանրամասները՝ ռեպորտաժում