Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինաղբը՝ ժամանակավոր ճարտարապետության հումք (տեսանյութ)

Հասարակություն
cucahandes

Սեւանի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում ափամերձ տարածքում առաջացած շինաղբը կարող է օգտագործվել որպես հումք: Մի խումբ երիտասարդ ճարտարապետներ լուծումներ են գտել շինաղբի արդյունավետ օգտագործման համար: «Քանի դեռ Սեւանը բարձրանում է, Սեւանն իր գործառույթը՝ որպես հանգստյան գոտի, կորցնել չի կարող: Հիմնավոր շենքեր կառուցելն էլ անիմաստ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայ երիտասարդ ճարտարապետների զարգացման միության» հիմնադիր խորհրդի անդամ Լուսինե Բաղդասարյանը:   Երիտասարդ ճարտարապետներն իրենց մտահղացումներն իրականացնելու համար հուլիսի առաջին կեսին հավաքվել էին Սեւանում: Բաժանվելով 8 խմբի՝ նրանք ներկայացրել էին նորարարական նախագծեր, որոնք ներկայացվեցին Ալ. Թամանյանի թանգարանի ցուցասրահում: «Մի խումբն, օրինակ, օգտագործել է կոնտեյներները, դրանցով է լուծում մտածել. ժամանակավոր մնալու տեղերը ինչ-որ ձեւ դասավորությամբ ստեղծել են երկու հարկանի քոթեջներ, որոնք հեշտ է հանել ու տեղափոխել ուր ուզենան»,- նկատում է Լուսինե Բաղդասարյանը:  Նախագծերն արվել են սեղմ ժամկետներում՝ 3-3,5 օրվա ընթացքում: Հայ երիտասարդ ճարտարապետների զարգացման միությունը հետամուտ է լինելու, որպեսզի հաղթող նախագծերը իրականության դառնան։ Դրա համար պետք է գտնեն ներդրողներ։ Սեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Կարեն Բաբայանն արդեն տվել է իր համաձայնությունը՝ իրեն պատկանող լողափում իրականացնելու այդ նախագծերից որեւէ մեկը: