Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու մեդալ` ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Սպորտ
sport-judo

Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստները երկու մեդալ նվաճեցին Հունգարիայում  կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում: 55 կգ քաշային Գասպար Հայրապետյանը եւ 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը զբաղեցրին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: Մեդալ նվաճելուն մոտ էր նաեւ 55կգ քաշային Էրիկ Հարությունյանը, սակայն նա 3-րդ տեղի համար պայքարում պարտություն կրեց եւ ստիպված բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մնացած երեք մարզիկները անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: