Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախպրես. ՊԲ որևէ զորամասում միջադեպ չի արձանագրվել. Ս Հասրաթյանի հերքումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
69807

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա և մեկ ժամկետային զինծառայող: Որքանո՞վ է համապատասխանում այդ տեղեկատվությունն իրականությանը, «Արցախպրես»-ի այս հարցադրմանը ի պատասխան՝ ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը նշել է, որ Պաշտպանության բանակի որևէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել: «Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն և այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»,- նշել է Հասրաթյանը: