Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցների տնօրենները հրաժարվում են Իոաննիսյանի դեմ հայցերից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dat

Կրթօջախի 6 տնօրեն  հրաժարվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացված հայցից:  Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր հայցից նախ հրաժարվեց թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանը։ Նա դատարանին ուղարկված գրությամբ  խնդրել էր  գործի վարույթը կարճել: Դպրոցի տնօրենը եւ նրա ներկայացուցիչը ներկա չէին նիստին: Դատարանը   թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանի հայցով որոշումը կհրապարակի հուլիսի 21-ին: «Ըստ էության հասկացել էին գործերի անհեռանկարությունը, հասկացել էին,  որ իրենց գործերը պարտվելու էին: Դրա մասին խոսում էր մի քանի փաստ, որ մենք որեւիցե մեկին չէինք զրպարտել»,- «Ա1+»-ին ասաց Դանիել Իոաննիսյանը: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ դիմել էին դատարան՝  համարելով, որ  «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց։  Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը ձայնագրություն էր հրապարակել, որով պարզ էր դառնում, որ տնօրենները ձայներ են հավաքագրել ՀՀԿ-ի օգտին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը և Դանիել Իոաննիսյանին դատի տված բոլոր 30 տնօրենները հրաժարվել են ներկայացրած հայցերից», - «հայտարարել է տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ նրանք ականջալուր են եղել իրենց գործընկերոջ՝ Երևանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի կոչին: Հիշեցնենք  30  հայցվոր տնօրենները  պահանջում էին հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ մոտ 65 մլն դրամ: