Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիների հոսքը դեպի ՊՊԾ գունդ չի դադարում. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
police

Այսօր վաղ առավոտից չի դադարում քաղաքացիների ու ոստիկանների հոսքը դեպի ՊՊԾ գունդ։ 2016 թ. հուլիսի 17-ին` ժամը 05:28-ին, «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց Երևանի հիմնական ոստիկանական բազաներից մեկի` ՊՊԾ գունդը գրավելու մասին: Խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Գնդի գրավման ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվեց ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը: Հետագա 2 շաբաթների ընթացքում Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի տարածքում ակցիաներ էին, եղան էլի զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ Սասնա ծռերի շարքերում, եղան ձերբակալություններ։ 2 շաբաթից խմբավորումը զենքերը վայր դրեց։ Այժմ ընթանում է «Սասնա ծռեր»-ի դատավարությունը։