Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի փորձն առաջարկվել է այլ երկրների

Պաշտոնական
marokko

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն  ուսումնասիրելու և իրենց երկրում առկա կանխարգելման մեխանիզմը զարգացնելու նպատակով հուլիսի 17-29-ը Հայաստանում կլինեն Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը Երևանում մասնակցություն կունենան Պաշտպանի աշխատակազմում ընթացող աշխատանքներին, կուսումնասիրեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքները, ինչպես նաև այդ սկզբունքների հիման վրա աշխատանքի նոր ուղղությունները: Մարոկկոյի ներկայացուցիչները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ կիրականացնեն մոնիթորինգային այցեր ձերբակալված և կալանավորված անձանց, դատապարտյալների պահման  վայրեր, հոգեբուժարաններ և այլն: Նրանք նաև կմասնակցեն միջազգային փորձագետների մասնակցությամբ հատուկ սեմինարի՝ նվիրված հոգեբուժական հաստատություններում իրականացվող մոնիթորինգի առանձնահատկություններին: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Սպասվում են այցելություններ նաև Թունիսից և այլ երկրներից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ