12 DJ` հին գործարանի տարածքում. անցկացվեց Music fest-ը (տեսանյութ)

Դիլիջանի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքն ակտիվացնելու համար անցկացվեց էլեկտրոնային երաժշտության փառատոնը: Երեւանից բազմաթիվ մասնակիցներ ավտոբուսներով վաղ առավոտից տեղափոխվում էին Դիլիջան՝ մինչեւ ուշ երեկո մասնակցելու փառատոնին:

Միջոցառման ընթացքում Non-stop ելույթ ունեցան` Հայաստանից եւ ՌԴ-ից հրավիրված 12 DJ ՝  Վալերիա Էրշովան, Սմուվը, Կարինե Ք, Դիանան, Դոնզը, Գուեվո, Շանթ եւ այլն:

Երաժշտական փառատոնն անցկացվում էր Դիլիջանի  «Իմպուլս» գործարանի տարածքում, որն այսօր այլեւս չի գործում: «Այս գործարանը նախկինում եղել է կապի շատ հայտնի գործարան, որը հիմա կապում է Դիլիջանը միջազգային դպրոցի եւ Երեւանի հետ: Մենք ուզում ենք, որ այստեղ լինի ուրախ պիկնիկային տրամադրություն, որ մարդիկ փախչեն մայրաքաղաքի շոգից ու գան հով տարածք՝ պառկեն խոտերի մեջ, լսեն երաժշտություն, խաղան, ուրախանան, ինչ-որ բան ուտեն: Իմիջիայլոց, այստեղ ներկայացված են դիլիջանցիների պատրաստած ուտեստները: Սա եւս մեկ քայլ է, որպեսզի Երեւանի հասարակությունը ինտեգրվի Դիլիջանին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց SKY Group-ի ներկայացուցիչ Դիանա Աֆյանը:

Միջոցառումը իրականացվեց Scholae Mundi Armenia-ի եւ Dilijan Community Center-ի աջակցությամբ: 
 

dili5 dili2 dili3 dili4

dili1