Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը ՀՀ

Հասարակություն
foto

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության  վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս    88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ հայտանբերել են ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ՝ առանց ակցիզային դրոշմավորման:  Բեռն, ի դեպ, հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց : Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը  լուծելու համար :   ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին