Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՊ առաջնորդի մահը ահաբեկչության սպառնալիքը չի մեղմացնի. արաբագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arabaget

Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել, որոշ դեպքերում հնարավոր է եղել դրանք կանխել, որոշ դեպքերում՝ ոչ։ Այս մասին այսօր հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը:  «Այն, որ վերջին ահաբեկչությունը կատարվել  է դանակով, խոսում է այն մասին, որ պաշտպանական միջոցներն աշխատում են, բայց ոչ այդքան օգտավետ»: Արաբագետը նաեւ նշեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել Իսլամական պետության հետ: Ահաբեկչական խմբավորումները դեռ երկար կմնան Սիրիայում և կփորձեն մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին՝ ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «ԻՊ-ը մենք դիտարկում ենք որպես առանձին կառույց, սակայն այն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն: Ինչ վերաբերում է ահաբեկչական վիճակին, ապա այն պահպանվում է, և դրանով է պայմանավորված ներկա իրողությունների վտանգավորությունը»: Արձագանքելով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադի սպանվելու մասին լուրերին՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ նրա մահը որոշ  բաներ կփոխի, քանի որ այս լիդերի հետ էր կապված «Իսլամական պետության»  վերելքը,  բայց  մարտավարական և ռազմավարական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենա, նույն ահաբեկչությունները եւ սպառնալիքները  կշարունակվեն: