Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական կայքը տեղյակ չէ, որ «Ալաշկերտը» հայկական թիմ է

Սպորտ
a1alaskert-1

Հունիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» - ԲԱՏԷ պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ թիմերի առաջին մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպումից առաջ բուքմեյքերային կայքերը սովորաբար կանխագուշակություններ են անում: Եւ ահա, ռուսական gazetavb.ru կայքը պարզապես զարմացրել է իր անտեղյակությամբ: Մասնավորապես՝ այն չեմպիոնների լիգայի խաղը վերածել է ազգային առաջնության հանդիպման, իսկ «Ալաշկերտին»՝ մրցաշարի նորեկ: Ավաղ, անտեղյակ հեղինակն այդպես էլ չի նշում, թե «Ալաշկերտն» ու ԲԱՏԷ-ն ո՞ր երկրի ազգային առաջնությունում են հանդես գալիս: a1+alaskert 2