Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարոլինա Պլիշկովան առանց մեծ հաղթանակների դարձել է աշխարհի առաջին ռակետ

Սպորտ
a1tenis-17.07.

Չեխիայի թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովան չնայած անհաջող հանդես եկավ Ուիմբլդոնի մրցաշարում, սակայն կանանց թինիսի համաշխարհային միության դասակարգման աղյուսակում շրջանցեց առաջին ռակետ Անժելիկա Կերբերին եւ առաջին անգամ գլխավորեց այն: 25-ամյա մարզուհին դարձավ թվով 23-րդ թենիսիստուհին, ում հաջողվեց հասնել նման հաջողության: Ուշագրավն այն է, որ Կարոլինա Պլիշկովան դեռեւս ոչ մի անգամ չի հաղթել «Մեծ Սաղավարտի» մրցումներում: Նա միայն մեկ անգամ մտել է ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է հենց Անժելիկա Կերբերին: Նախկինում առանց «Մեծ Սաղավարտ» նվաճելու աշխարհի առաջին ռակետ դարձել էին հինգ թենիսիստուհիներ՝ Կիմ Կլայստերսը, Ամելի Մորեսմոն, Ելենա Յանկովիչը, Դինարա Սաֆինան եւ Կարոլինա Վոզնյացկին: Առաջին երկուսը հետագայում լրացրել են այդ բացը, իսկ ահա մյուս երեքին այդպես էլ չի հաջողվել մեծ հաղթանակ տոնել: Կարոլինա Պլիշկովան իր կարիերայի ընթացքում վաստակել է 9 մլն դոլար պարգեւավճար: Ի դեպ, աշխարհի առաջին ռակետը երկվորյակ քույր ունի՝ Կատերինա Պլիշկովան, որը նույնպես թենիս է խաղում եւ դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 44-րդ տեղը: