Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենները հայցերից հրաժարվում են. Դանիել Իոաննիսյան

Քաղաքականություն
tnorenner_HHK

30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի: 30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների՝ համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով: Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ: Բոլոր հայցադիմումները ներկայացված են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօրվանից մեկնարկել են դատավորությունները։ Քիչ առաջ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ իր ու Իրազեկ Քաղաքացիների Միավորում-ի դեմ 30 տնօրենների գործով առաջին դատը սկսվել է, սակայն տնօրենները հայցերից հրաժարվում են։ Մանրամասները՝ ավելի ուշ