Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երազն է սա իմ վեհ ու թանկագին». Սերգեյ Կյուրեղյանի պոեմը

sergey-kyurexyan-472x265

ՄԱՍ I՝ այստեղ ՄԱՍ II ՀՈԳՈՒ ԱՍՊԵՏԻՆ Օրվա նույն ժամին, ժամվա նույն պահին Աղոթք էր անում և հա՛յ պատանին: Չէ՛ր խնդրում տղան Աստծուց փրկություն, Չէր հայցում ներում, ոչ էլ օգնություն: Ամենօրյա հա՞ց. նա չէ՛ր էլ ուզում, Փորձությունների՞ց. նա չէ՛ր խուսափում: Հպարտ կեցվածքով, խիզախ հայացքով Ծնկաչոք եկած Աստված էր կանչում. -Տե՜ր իմ, սրտումս դեռ կա գթություն, Ես գիտեմ ներել նույնիսկ թշնամուն: Բայց որքան էլ որ սիրտն իմ քրիստոնյա... Դավաճան հային երբեք չի՛ գթա: Աստվա՜ծ իմ, սիրտս դեռ գիտի սիրել, Անձն իր զոհելով, ուրիշին փրկել: Սիրտն իմ այդ կռվում՝ չարի և բարու, Կյանքն իր կզոհի, թե դա պահանջվի: Թե ստիպված լինի՝ նա պիտի սպանի, Բայց սրբությունն իր՝ շանը չզիջի: Աստվա՜ծ իմ, տուր ինձ, տուր ինձ պատասխան, Մի՞թե սպանել հանուն սրբության, Հանուն իմ ազգի հոգու փրկության, Համարում ես դու խախտել պատվիրա՞ն... Մի՞թե հովիվը իր արդար հոտի, Կամ գառնուկները զինված ու արի, Թե ջնջեն պղծող ոհմակը չարի, Խախտած կլինեն օրենքը բարի: Աստված, թե ներսս չարիք է մտել, Խնդրում եմ ներես, չեմ ուզում հանել: Եվ եթե անգամ դժոխք ինձ սպառնա, Սուրս  իմ ձեռքին չպիտի դողա: Ու եթե նույնիսկ, կամքով քո հանկարծ Հոգիս դժոխքում միշտ լինի փակված, Մեկ է կսիրեմ քեզ ամբողջ ուժով, Սրտով ու հոգով, և ողջ իմ մտքով: Մեծ տեսարան էր տաճարում Տիրոջ, Խորհում էին լուռ մեծերը հայոց: Մարտիրոսներն ու Սրբերը բոլոր, Որդին ու հայրը՝ Աստված զորավոր Տեսարանում այդ մեծ ու հուզական, Սրտերի զարկ էր լսվում միաձայն, Հոգիների վեհ՝ սրտե՛ր դուք արդար, Բաբախե՛ք ահա տղան է կանգնած: Ապստամբության դուրս գալուց առաջ Մի վերջին անգամ տղան շշնջաց. -Շնորհակալ եմ Տե՜ր  մեր երկնավոր, Որ զգում եմ Սերդ ինձ ուժ հաղորդող Շունչդ հավերժ ու միշտ հոգատար, Հոգիդ կատարյալ ու անչափ արդար: Եվ պահին անգամ տառապանքներիս Զգացել եմ միշտ ես քեզ իմ կողքին: Տառապա՞նք, չէ , տառապանք չէ, Տեր, Այլ երջանկություն, Դրանք փոխելու չունե՛մ ցանկություն: Ամեն հայացքներ ուղղված են նրան: Կռվի է գնում խրոխտ հայ տղան: Խաչակնքվելով մի վերջին անգամ Սլացավ դեպ մահ ու դեպ հաղթանակ: Արդար է գործդ հպարտ հայորդի: Մեկ փրկված հոգին ողջ աշխարհ արժի: Ու համոզված եմ, ինչ էլ որ լինի, Աստված քո կռվում քե՛զ հետ կլինի:   ՄԱՍ III ԵՐԱԶՆ Է ՍԱ   ԻՄ   ՎԵՀ   ՈՒ   ԹԱՆԿԱԳԻՆ Գետերն են հայոց դուրս եկել հունից, Նույնիսկ լեռներն են ձայն հանում տեղից, Սև ամպն է պատել երկիրը հայոց, Խավարն է տիրել հողը հայրենի:   Եվ մեռնող սիրտը մեր Երևանի, Դարձել է բեմը մեծ պատերազմի: Փողոց են իջել հոգու ասպետներ, Ապստամբության հանճար պոետներ,   Տասնյակ հազարներ հասարակ մարդիկ Կռվի են եկել՝ հանուն Հայրենիք: Լսվում է ձայնը հայ ժողովրդի, Որ մահն է երգում մատնիչ տականքի:   Հիսուս Քրիստոս գամված իր խաչին, Հորից խնդրում էր ներել խաչողին, Բայց անսահման մեծ սիրտը փրկչի Չներեց հոգին իրեն մատնողի:   Ժամանակն է թո՛ւրք, մատնի՛չ, դավաճա՛ն, Պիտի դու տեսնես հայի՛ց դատաստան: Ուր էլ որ գնաս, ուր էլ որ փախչես, Սողոմոնից դու, մա՛հ պիտի գտնես:   Միգուցե մի օր՝ հայերի հոգին Ներում շնորհի նույնիսկ ոսոխին: Բայց քեզ դավաճա՛ն, նենգ ենիչերի, Չես ներվի երբե՛ք, մահվան ես արժան:   Աղմուկ, աղաղակ, ճիչ, գոռոց, գոչյուն Դեպի Բաղրամյա՛ն,  շեփորն է հնչում: Պայթուն, կրակոց, գրոհ ու զոհեր, Երկունքի ցավն է առ երկինք հասել:   Շատ քաջեր ընկան, հանուն հայրենյաց, Գնով այս ծնվեց Հզո՛ր Հայաստան: Լոկ երա՞զ է սա, թե՞ մոտ ապագա: Հնչող այս հարցին չկա պատասխան: Բայց գիտեմ մի բան, մի ճշմարտություն՝ Չարն առանց կռվի գահը չի զիջում:   Արդյո՞ք պիտ սպասենք Գալստյան օրվան, Թե՞ աղոթք կարդանք ու գնանք մահվան, Սիրելի հայեր, անվախ եղբայրներ Իմացյալ մահն է մեր ազգը փրկել:   Եկենք միանանք հանուն երազանք, Եկեք միասին ապստամբ դառնանք, Որպես մի վսեմ գերագույն բաղձանք՝ Կյանքն առանց վախի, պատրաստ լինենք, տանք: