Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարի առանց Տիգրան Տեր-Եսայանի. Առավոտ

Հասարակություն
Tigran-Ter-Esayan

Մեկ տարի է, ինչ կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց «Ֆորում իրավունքի կենտրոնի» նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Այսօր նրա ընտանիքն ու ընկերները հարգեցին լավ մարդու եւ լավ մասնագետի հիշատակը: Մեսրոպ Մովսեսյան, «Ա1 +»-ի նախագահ. «Տիգրանի հետ ծանոթանալու առիթը 2002 թվականի ապրիլին «Ա1 +»-ի փակումն էր: Նա առաջիններից մեկն էր, որ եկավ մեր վերջին հաղորդմանը եւ եթերում բողոքեց կատարվածի համար: Դրանից հետո նա առաջարկեց իր բոլոր ուժերն անհատույց ներդնել մեր գործի պաշտպանության համար: Այդ օրվանից մենք շատ մտերմացանք, որովհետեւ Տիգրանն այնպիսի բաց մարդ էր, որ միանգամից գրավում էր քեզ, միանգամից հավատում էիր նրան, միանգամից ուզում էիր ընկերանալ: Այդ ընկերությունը այսօր էլ շարունակվում է եւ շարունակվելու է, քանի ես կամ, քանի որ նրա հետ կապված հիշողությունները, նրա հետ անցկացրած պայծառ րոպեներն ու ժամերն օգնել են ինձ աշխատել, «Ա1 +»-ին՝ պահպանել գոյությունը: Տիգրանն, ասես, մեր հիմնարկության շարժիչը լինի: Այս քաղաքն իսկապես շատ լավ դեմքերից մեկին է կորցրել: Շատերը նրան չէին ճանաչում, բայց նրա թողած գործերը, մարդկանց ժպիտ ու մեծ սեր բաժանելը մնացել է եւ քաղաքը հիշում է դա: «Ա1+»-ի փակման առաջին օրվանից դատավարություն սկսվեց, որտեղ Տիգրանը պաշտպանությունն իր վրա վերցրեց եւ ութ տարի տարավ իր ուսերին, ընդհուպ, մինչեւ Եվրադատարանում մեր հաղթանակը: Ի դեպ, Հայաստանից Եվրադատարանում առաջին հաղթանակը Տիգրան Տեր-Եսայանինն է եւ դա «Ա1 +»-ի գործն է»:   Ավելին՝ այստեղ   [caption id="attachment_1557042" align="alignright" width="700"]Press conference devoted to the recent events taken place at the Kosh prison connected with the political prisoner Nikol Pashinyan (editor-in-chief of Armenian Times daily) Press conference devoted to the recent events taken place at the Kosh prison connected with the political prisoner Nikol Pashinyan (editor-in-chief of Armenian Times daily)[/caption] [caption id="attachment_1557043" align="alignright" width="704"]Press conference devoted to the recent events taken place at the Kosh prison connected with the political prisoner Nikol Pashinyan (editor-in-chief of Armenian Times daily) Press conference devoted to the recent events taken place at the Kosh prison connected with the political prisoner Nikol Pashinyan (editor-in-chief of Armenian Times daily)[/caption]