Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց «Գրան պրիի» 3-րդ փուլը

Սպորտ
a1aronyan-3

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» երրորդ փուլի մրցաշարում այսօր կայացավ վերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ԱՄԷ-ի ուժեղագույն  շախմատիստ Սալեմ Սալեհի հետ: Մեր գրոսմայստերն իր բարձր կարգի հաշվին վստահ հաղթանակ տարավ: Նա վաստակեց 4,5 միավոր եւ առաջին տասնյակից ցածր տեղ գրավեց: Այս փուլի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը, որը վաստակեց 6 միավոր եւ կես բալով առաջ անցավ Ալեքսանդր Գրիշչուկից ու Յան Նեպոմնյաշչիից: