Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ըմբիշներն աշխարհի առաջնությանը կպատրաստվեն Բելառուսում

Սպորտ
a1borba-1

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի գալիք առաջնությանը կպատրաստվի Բելառուսում: Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մեր թիմը հուլիսի 19-ից մինչեւ օգաստոսի 2-ը մի քանի երկրների ընտրանիների հետ ուսումնամարզումային հավաք կանցկացնի հանրահայտ «Ստայկի» մարզաբազայում: Հայաստանից այդ հավաքին կմասնակցի 14 ըմբիշ: Մեր հավաքականի հիմնական անդամներից չեն հրավիրվել երկուսը: Արսեն Ջուլֆալակյանին գլխավոր մարզիչը ազատել է, իսկ ահա օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը դեռեւս վերականգնվում է վնասվածքից: Ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, օգոստոսի 21-26-ը: Առաջինը մեդալները կխաղարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները, ապա կանայք, իսկ վերջում՝ ազատոճայինները: