Ահաբեկչությու՞ն, թե՞ ապստամբություն. հարցման նախնական ամփոփում

«Ա1+»-ը հրապարակել է հարցում՝ մեկ տարի առաջ ՊՊԾ գնդում կատարված իրադարձությունների մասին։

Այս դեպքը մինչ այժմ մարդկանց կողմից տարբեր գնահատականների է արժանանում:

Կատարվածն ահաբեկչությու՞ն էր, թե՞ ապստամբություն։

Այս գիշեր հրապարակված հարցմանը մասնակցողները նախ կողմ էին ապստամբություն տարբերակին, սակայն վերջին ժամերին հարցման նկատմամբ «հետաքրքրությունը» մեծացավ։ Այսպես՝ տասը րոպեում արդեն  երկու հազար մարդ քվեարկեց, և հարցման պատկերը կտրուկ փոխվեց։

harcum

2016 թ. հուլիսի 17-ին` ժամը 05:28-ին, «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարեց Երևանի հիմնական ոստիկանական բազաներից մեկի` ՊՊԾ գունդը գրավելու մասին: Խմբավորման հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Գնդի գրավման ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվեց ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, ևս երկու ոստիկան վիրավորվեց: 

Հետագա 2 շաբաթների ընթացքում Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի տարածքում ակցիաներ էին, եղան էլի զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ Սասնա ծռերի շարքերում, եղան ձերբակալություններ։ 2 շաբաթից խմբավորումը զենքերը վայր դրեց։

Այժմ ընթանում է «Սասնա ծռեր»-ի դատավարությունը։