Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենկ Կրտսեր մենամարտը՝ այսօր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում: 

Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ Կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): 

Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նախօրեին տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ:

Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, սկիզբը ժամը 01.20-ի հատվածում):

 

Լուսանկարները՝ Սեբաստիան Հեգերի