Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց նախավերջին տուրում

Սպորտ
a1aronyan-2

Ժնեւում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» երրորդ փուլի նախավերջին՝ 8-րդ տուրում, Լեւոն Արոնյանը պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավականին ակտիվ սկսեց պարտիան՝ փորձելով տիրել նախաձեռնությանը: Սակայն միջնախաղում նա մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց եւ կորցրեց դիրքային առավելությունը: Սպիտակները չնայած որակի պակաս ունեին, սակայն  զինվորներով սուր հակագրոհ ձեռնարկեցին եւ 36-րդ քայլից հետո ստիպեցին սեւերին կանգնեցնել ժամացույցը: Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ 3,5 միավորով նահանջեց 14-րդ հորիզոնական: Այդպիսով, մեր շախմատիստը կորցրեց մրցանակային տեղ զբաղեցնելու վերջին հնարավորությունը: Վաղը նախատեսված վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը կհանդիպի մրցաշարի ետնապահ Սալեհ Սալեմի հետ, որը ընդամենը երկու միավոր ունի: