Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևան Նշանյանը թուրքական բանտից փախուստի է դիմել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sevan-1

Թուրքական տարբեր աղբյուրների փոխանցմամբ պոլսահայ մտավորական Սևան Նշանյանն այսօր առավոտյան դուրս է եկել բանտից: Սևան Նշանյանը մեկ տարի է նստած էր Ֆոչայի բանտում, որտեղ նրա նկատմամբ բաց բանտային ռեժիմ էր կիրառվում: Մտավորականը ուշագրավ գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ .«Թռչունը թռաւ…»: Այս մասին տեղեկանում ենք «Հայ ձայն» կայքէջից: Աղբյուրը հիշեցնում է, որ Սևան Նշանյանը Թուրքիայում մտավորական լայն գործունեություն է ծավալել, տասնյակ գրքերի հեղինակ է:  17 տարվա բանտարկության է դատապարտվել «Շիրինճէ»ի ամառանոցի «գործ»ով հրապարակման համար: