Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի հեծանվահրապարակի երիտասարդական առաջնությանը

Սպորտ
sport-hecaniv

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի համար հուլիսի երկրորդ կեսը թեժ է լինելու. մարզիկները եվրոպական մի շարք կարևոր մրցաշարերի են մասնակցելու: Վաղը` հուլիսի 15-ի առավոտյան, Հայաստանի հեծանվային մարզաձևերի հավաքականը մեկնում է Պորտուգալիայի Անադիա քաղաք, որտեղ կմասնակցի հուլիսի 17-23-ին կայանալիք, Եվրոպայի՝ հեծանվահրապարակի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ  Առուստամյանի ուղեկցությամբ Անադիա  կմեկնեն Էդգար Ստեփանյանը, Ռոբերտ Խաչատրյանը և Լևոն Լավչյանը: Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո Էդգար Ստեփանյանը և Ֆրանսիայում մարզվող Մհեր Մկրտչյանը մեկնելու են Կոտ դը Իվուար՝ մասնակցելու ֆրանկոֆոնիայի խաղերին: Պատանի երեք հեծանվորդներ էլ հուլիսի 23-30-ին  մասնակցելու են Հունգարիայի Գյոր  քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին: Առաջիկա մրցաշարերին լավագույնս մասնակցելու նպատակով հայ հեծանվորդները մարզիչի գլխավորությամբ 15-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում:   Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա