Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Կյուրեղյանի պոեմը՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ

Հասարակություն
sergey-kyurexyan

Հիմնադիր խորհրդարանը տրամադրել է «Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի հեղինակած պոեմի առաջին մասը՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ: ՄԱՍ I ԱՆՄԵՂ  ՀԱՅՈՒՀՒՆ Արցունքն աչքերին, հայացքը խաչին, Աղոթք էր անում չքնաղ հայուհին: Աներկյուղ սիրտ էր նա Աստծուց խնդրում, Իր ազգի համար, փրկության կռվում: Ցավը սողոսկած խորքն իր հոգու, Ալեկոծել էր սիրտը հայուհու, Պատկեր նկարել՝ սատանայական, Ուր նկարված ձուլվել էին անցյալն ու ներկան: Նկարում՝ թուրքն իր ժամանակին, Դավաճան ստրուկ էր անվանում հային, Ստախոս և պիղծ վաճառվող գյավուր: Ահա ինչպես էին մեզ նրանք կանչում: Հիմա մենք ունենք անկախ Հայաստան, Եռագույն դրոշ, և՛ զինանշան, Բայց իշխանությունը հարազատ երկրի Ասես հետնորդն է չարիք Թալիաթի: Նույն խոսքն է ասում, նույն գործն է անում, Ազնիվ մեր հային պիղծ շուն բարբաջում: Եվ մարդիկ բոլոր, նույնիսկ մեր երկրում, Վաճառվող հայի մասին են խոսում, Թե շուտվանից է թուրքը դա ասում, Հիմա մենք ենք մեզ այդպես անվանում: ՈՒ լացակումած ձայնը աղջկա Կանգնեցրեց շունչը վանքում Սաղմոսա. -Չէ՛, Տե՜ր իմ Աստված, պիղծ չէ՛ հայու հոգին, Չի՛ երկրպագում ազգը իմ, փողին: Դեռ հոգին հայի գիտի պայքարե՛լ, Դեռ մեր սրտերում կա՛ հավատ և սեր: Դեռ երակներում տառապած ազգի Արյունն է հոսում Վարդանանց քաջի: Եվ ուշքի պիտ գան որդիքը Հայկի, Ո՛չ ոք աշխարհում հային չի հաղթի: Հերոսները մեր մոտիկ անցյալի Կոչ են մեզ անում՝ փողոց դուրս արի: Տեր, ես կլսե՛մ մեր հերոսներին, Պիտի ես լինեմ իմ հայի կողքին՝ Տանջվեմ, տառապեմ, տխրեմ հայի հետ, Եթե հարկ լինի մեռնեմ հայի հետ: Լսո՞մ ես արդյոք կռիվը հոգուս, Որ աղերսանք է, աղոթք է Աստծուս: Տեսնո՞ւմ ես արդյոք, դուստրը հայկական Տենչում է տեսնել ոգիդ նժդեհյան: Չի կտրում հայացքը քո սիրած լեռից, Սև ու սեգ ամպով ծածկված Խուստուփից, Ու հավատում է անհանգիստ հոգիդ՝ Փութա պիտ այցի օգնություն ազգիդ, Ակներևութաբար պիտ առաջնորդի Բանակներն ընդդեմ ներքին տականքի: Քո՛ւյր ես կլինեմ՝ հային պայքարող, Դուստր կլինեմ՝ մայրերին սիրող: Կծածանեմ ես դրոշն ազատության: Պիտի՛ բաբախի սրտը հայության   ՈՒ փողոցները Նաիրյան երկրի Պիտ Ավարայրի դաշտի վերածվի: Թո՛ղ ես զոհ գնամ ապստամբության, Բայց պիտի կերտվի ազատ Հայաստան: Ազատ ու Անկախ, հպարտ Հայաստան: