Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոլումբիական կինոարտադրությունը ախտահարված է Հոլիվուդով. Սիռո Գեռա (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-1-1

Կոլումբիական հեռուստասերիալները ցուցադրվում են անգամ եվրոպական երկրներում, մինչդեռ, լուրջ ֆիլմ նկարելու համար որևէ օժանդակություն չկա, և երիտասարդ ռեժիսորները կարող է 20-30 տարի սպասեն որևէ ֆիլմ նկարելու ակնկալիքով, իսկ արդեն անուն ունեցողները ընդամենը 2-3 ֆիլմ են կարողացել նկարել: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ժյուրիի անդամ, կոլումբիացի ռեժիսոր Սիռո Գեռան, ում «Օձի գրկում» ֆիլմը «Ոսկե ծիրան» 2015-ն ճանաչվել էր լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ, այսօր վարպետության դաս անցկացրեց: 2004-ին՝ նա 23 տարեկան էր, երբ նկարահանեց է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Թափառող ստվերներ»-ը, որը դարձավ Օսկարի մրցանակաբաշխության առաջադրված առաջին կոլումբիական ֆիլմը: «Մասնակցեցի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին, շահեցի 3000 դոլար և այդ գումարով էլ իմ ֆիլմը նկարեցի: Սակայն խորհուրդ չեմ տա այդ ճանապարհով գնալ, գումարի սուղ լինելը քամում է ուժերդ: Սակայն, մյուս կողմից էլ ֆիլմը մի շարք միջազգային կինոփառատոնների մրցանակներ շահեց ու այս գումարներով էլ հաջորդ ֆիլմերը նկարեցի: Առաջին երկու ֆիլմը ավելի անձնական պատմություններ էին,- ասում է ռեժիսորը, երրորդի ժամանակ դրանից որոշեցի ձերբազատվել ու պատմել Ամազոնիայի մասին, որը չնայած Կոլումբիայի տարածաշրջանում է գտնվում, կոլումբացիներից շատերի համար անծանոթ թեմա է: Նրանք չգիտեն իրենց պատմությունը: Դուք՝ հայերդ, կապված եք ձեր պատմությանը, արմատներին, կոլումբացիների մեծ մասը նույնիսկ չգիտի իր գենի, նախնիների մասին: Մինչդեռ, Ամազոնիան մի վիթխարի բաբելոնյան աշխարհ է: 67 լեզվով խոսող բնիկներ կան, որոնց պատմությունը բնաջնջման եզրին է: Անընդհատ կարծիքներ են հնչել, թե իրականում ինչպիսին են ինձ տեսնում, կամ ինչ ճանապարհով է ավելի ճիշտ գնալ, սակայն ասեմ, որ ես ժամանակին կարողացա ձերբազատվել յուրաքանչյուրի ասածին լուրջ վերաբերվելուց և հասկացա, որ ճիշտը մեկն է՝ քո ուղիդ պետք է կերտես, անկեղծ լինես ու  պատմես: Կինոն շատ հնարավորություններ ունի, սակայն իմ ճանապարհը սա է»,-ասում է Սիռո Գեռան: Կինոյի զորությունը պատմելու մեջ է, իսկ չբացահայտված ու հետաքրքիր պատմությունները, որոնք դեռ չեն պատմվել՝ շատ են ու այս միտքը նրան քաջալերում է: